Ռուս զբոսաշրջիկները Հայաստան ուղևորվելիս հետդարձի տոմս չեն գնում - VNews

Ռուս զբոսաշրջիկները Հայաստան ուղևորվելիս հետդարձի տոմս չեն գնում

01 1033 - Ռուս զբոսաշրջիկները Հայաստան ուղևորվելիս հետդարձի տոմս չեն գնում

Aviasales առցանց տոմսարկղի ներկայացուցիչները կազմել են այն երկրների ու քաղաքների ցուցակը, որոնց ուղղությամբ ռուսները միակողմանի տոմսեր են գնում:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Հայաստանի մայրաքաղաք Երևանը նույնպես ներառվել է այդ ցուցակում:

«Երևանը, Քիշնևը, Բաքուն և Սեուլը գլխավորում են արտասահմանյան այն ուղղությունների ցանկը, որտեղ ուղևորվելիս ճանապարհորդները հետդարձի համար առանձին են վճարում: Սա որևէ կերպ ավելի թանկ չի արժենում, քան երկկողմանի տոմս գնելու դեպքում»,- հայտնում է աղբյուրը:
Հաղորդվում է, որ դեպի այս երկրներ 75% դեպքերում տոմսերը գնվում են առանց հետդարձի: