fbpx

Սարյան փողոցը փակ կլինի

Երևանի Սարյան փողոցի երթևեկությունը մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի: Այս մասին հայտնել է  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: