fbpx

«Սերը հաղթեց պատերազմը»․ Ժպտացող զինվորը

2016թ-ի ապրիլյան պատերազմը հայրենքի պաշտպանների կյանքում անջնջելի հետք թողեց։ Դավիթը, ում հարազատ Ոսկեվանում սպասում էին ծնողները, սիրած աղջիկն ու ընկերները, կորցրեց երկու ոտքը։

«Ժպտացող զինվորը», այդպես էր նա տպավորվել բոլորի մտքում, քանի որ չնայած ծանր վնասվածքին, չէր դադարում ժպտալ։

Картинки по запросу Դավիթ Գրիգորյանը կորցրել է ոտքը

Գրիգորյանը երկու ոտքը կորցրել է երկու արկի պայթյունի հետևանքով։ «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում նա ասել էր, որ իրեն շատ էր ոգևորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այցը հոսպիտալ։ Նախարարը նրան ասել էր. «Եթե դու ունես ծնկներ, ուրեմն ունես ոտքեր»։
Նախարարի խոսքը իրականություն դարձավ շատ ժամանակ չանցած։ Դավիթն այսօր քայլում է։

Սակայն սա մեր պատմության միայն մի մասն է, ինչպես արդեն նշեցի սկզբում, Դավիթի վերադարձին սպասում էր սիրած աղջիկը՝ Սոնան․

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոնա Սարիբեկյանն ու համագյուղացի Դավիթ Գրիգորյանը իրար սիրահարվել են,  երբ դեռ Դավիթը բանակ չէր զորակոչվել ։ Աղջիկը խոստացել էր սպասել, տղան էլ որոշել՝ հետ գա, անպայման ամուսնանալու են։ Ինչպես գրեթե բոլոր տղաները, Դավիթն էլ ուներ վստահված անձիք, որոնք ամեն օր տեղեկացնում էին զինվորին, թե սիրած աղջիկը ինչպես է, հո նեղացնող չկա՞․․․ Այդպես, օրերը հաշվելով փորձում էին անցկացնել երկար ու ձիգ թվացող երկու տարին։

2016-ի ապրիլն ախուսափելի դարձավ շատերի կյանքում, կատարվեց այն ինչ կատարվեց։

Սոնան կասկածում էր , որ սիրած տղայի հետ ինչ-որ բան է կատարվել, իսկ թե ինչ, փորձում էր գուշակել իրեն ոչ մի լուր չհաղորդող ընկերների, ծնողների ու համագյուղացիների լուռ արցունքներից։

Միայն համացանցն էր, որ անսրտորեն տեղեկացրեց նրան կատարվածը, սիրած տղան կորցրել է երկու ոտքը։

VNews.am-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ չի կարող նկարագրել այն ամենն, ինչ կատարվեց իր հետ լուրն իմանալուց հետո։

Դեպքից հետո զինվոր Դավիթը, սիրելով հանդերձ,  որոշեց խզել կապն աղջկա հետ, որպեսզի հեռու պահի նրան հետագա թվացյալ բարդություններից։

Թեպետ բոլոր կողմերից հուշում էին, որ աղջիկը սպասում է, նա չէր պատախանում Սոնայի զանգերին, ավելին՝ տեխնիկայի բոլոր հնարքներով  սև ցուցակ էր գցել Սոնային, որպեսզի նա չկարողանա ոչ մի կերպ կապ հաստատել իր հետ և մոռանա։

Չմոռացավ Սոնան, սիրած տղայի անահասանելի լինելը չստիպեց ուրանալ սրտի ուզածը։ Դավիթը հետ եկավ, ու ամեն ինչ սկսվեց նորից․․․

Մի քանի օր առաջ էր Սոնայի ու Դավիթի հարսանիքը, ամբողջ Հայաստանն էր ուրախ այս լուրից․ «Ժպտացող զինվորն» ամուսնացել է սիրած աղջկա հետ, իսկ մենք ոգևորված նրանց պատմությունից հասանք Ոսկեվան․․․

VNews.am-ի «Դոկումենատալ» շարքի հերոսներն այս անգամ իրական հերոսներ են՝ քառոօրյա պատերազմի հերոս Դավիթն ու Սոնան․