fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Շատ զգույշ պետք է լինել

Երեկվանից համացանցը թնդում է նոր գաղտնալսման ձայնագրությամբ: Այս անգամ կիզակետում էին հայտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Խոսակցությունը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի ընտրության հարցին։

«ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունն ասում ա հաստատ ա, դատավորն էլ զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի, ասա, որտեղ ես թույլ տեղ տեսնում ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա՝ կասի։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ – Շատ լավ,  էդ մյուս մասով թող հետաձգեն, դե ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Նորմալ անցա՞վ հանդիպումը»,- խուսում էին Փաշինյանը և Վանեցյանը:

Ավելի ուշ լրատվականներից մեկի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն անդրադարձել էր այս հարրցին՝ նշելով, որ առայժմ հստակ չի կարող ասել թե  ինչպես, բայց արձագանքելու են այս հարցին:

Vnews.am-ի թղթակցի հետ զրույցում իրավաբան Ալեքսանդր Սիրունյանն, առհասարակ, ձայնագրումը բացասկան և վտագնավոր համարեց երկրի անվտանգության տեսանկյունից:

Հարցադրմանը թե Քոչարյանի պաշտպանական թիմը որքանով այն կկարողանա օգտագործել ի օգուտ ՀՀ 2-րդ նախագահի ասաց. « Այն, որ նրանք ցանկանում են այս հանգամանքն օգտագործել, ես վատ չեմ համարում, քանի որ փաստաբանը միշտ իր գործն է անում: Նա իր հիվանդի բժիշկն է և ամեն կերպ փորձում է փրկել հիվանդի կյանքը: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կազմաված է գործի գիտակներից, նրանք պրոֆեսիոնալ են:

Բայց այստեղ այլ հարց կա: Մարդկային ֆակտոր կա: Ո՞վ պետք է պատասխան տա այն 10 զոհվածների համար: Մարդիկ այլևս չկան: Կյանքեր են խլվել: Իսկ դրա համար, մենք բոլորս, գիտենք թե ով է պատասխանատու:

Թողնենք այդ ձայնագրությունը: Չի բացառվում, որ հետագայում Եվրադատարանում ևս օգտագործեն, հիշեն: Բայց այդ ամենը երկրորդական է, երբ մարդկային կյանքեր են խլվել: Երբ նաև սովորական հասարակ քաղաքացիներ են վիավորվել»:

Սիրունյանը կարծում է, որ  ավելորդ զգուշությունը չի խանգարի երկրի ղեկավարներին. «Գիտե՞ք, նրանք մաքուր տղաներ են, ու իրենց մաքրությունը իրենց վստահություն է տալիս: Այդ պատճառով խոսելիս հնարավոր է ուշադրություն չդարձնեն զգուշությանը: Բայց այս հարցը շատ լուրջ է: Փաշինյանը պետք է վերջ դնի նաև փողոցում մարդկանց հետ գրկախառնվելուն: Այո՛, դա ժողովրդավարական վարքագիծ է, բայց շատ վտանգավոր է: Ցանկացած բան կարող է պատահել: Նա այսօր բազմաթիվ «չուզող» ուժերի թիրախում է: Շատ զգույշ պետք է լինել»:

Իրավական գնահատականները կարող են ծանրակշիռ լինել, բայց  Սիրունյանը գտնում է, որ սա  այն դեպքն է, երբ հարցին պետք է նայել բազմակողմանի: Միայն իրավական գնահատկանները, ըստ նրա, քիչ են: Այս հարցում մարդկայինն է առաջնային,  գտնում է նա: Հավելելով, որ մարտի 1-ի գործում իրականում ամեն ինչ պարզ է, մեղավորը՝ նույնպես: