fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի երկու թեկնածուները բավարար ձայներ չեն հավաքել

Շուրջ 8 ժամ տևած ընտրությունների արդյունքում, այդպես էլ Շիրակի մայր բուհի ռեկտոր  չընտրվեց: Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի ռեկտորի ընտրություն:  Ռեկտորի աթոռի համար պայքարում էր  երկու թեկնածուª Անդրանիկ Սարգսյանը եւ Լուսինե Ֆլջյանը:  Անդրանիկ Սարգսյանը Մաթեմատիկայի« ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է« տեխնիկական գիտությունների թեկնածու« դոցենտ« իսկ Լուսինե Ֆլջյանը՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր« բանասիրական գիտությունների դոկտոր« պրոֆեսոր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին թեկնածուները  ներկայացրին իրենց ծրագրերը,  այնուհետև պատասխանեցին  խորհրդի անդամների հարցերին: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ գաղտնի քվերակություն:  Շիրակի մայր բուհի ռեկտոր կընտրվեր այն թեկնածուն« ով փակ և գաղտնի քվեարկությամբ կստանար խորհրդի 24 անդամների ձայների կեսից ավելին« սակայն թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները© Անդրանիկ Սարգսյանի օգտին գրանցվեց  8«  իսկ Լուսինե Ֆլջյանի օգտին՝6 ձայն« 9  քվեաթերթիկ  ճանաչվեց անվավեր:

Սկզբում  ռեկտորի ընտրության  համար ներկայացվել էր չորս հայտ: Թեկնածուներից մեկը« սակայն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտարարել« իսկ երկրորդ   թեկնածուի ª Մանուշակ Կարապետյանի   մասնակցությունը  բուհի հոգաբարձուների խորհրդը չընդունեց՝ հաշվի առնելով այն,  որ թեկնածուն չուներ  փորձª հանրային կառավարման եւ բարձրագույն կրթության ոլորտում£

2018 թվականի մայիսի 15-ին բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարականներկայացրեց: Ռեկտորի  պարտականությունները ժամանակավորապես իրականացնում էհամալսարանի պրոռեկտոր  Երվանդ ՍերոբյանըՌեկտորի հաջորդ ընտրությունները կորոշիբուհի հոգաբարձուների  խորհուրդը ªառաջիկա նիստի ընթացքում: