fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիլվա Համբարձումյանը նոր անուններ չի տա

Գործարար Սիլվա Համբարձումյանն այլևս նոր անուններ չի տա: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ մարկի 12-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ինչ եղել է՝ արդեն եղել է»,-ասել է նա։

Համբարձումյանը հայտարարել էր, որ կաշառք է տվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նշեց՝ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին Քոչարյանին փոխանցելու համար, իսկ նա փոխանցել է թե ոչ, տաղյակ չի:

ՀՀ երկրորդ նախագահը դիմել է դատարան՝ Սիլվա Համբարձումյանից պահանջելով հերքել  զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման 2 մլն դրամի չափով։ Հայցը ներկայացվել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից, գործի մասին տեղեկատվություն առկա է Դատական տեղեկատվական համակարգում։

Համբարձումյանը պնդում է, որ իր նկատմամբ հայց չի ներկայացվել։

«Հայց չի ներկայցվել, Ռոբերտ Քոչարյանն ինձ դատի չի տվել։  Դրա մասին հայտարարվել է աշնանը, եթե նման բան լիներ, ես ծանուցում ստացած կլինեի»,- ասաց նա։

Սիլվա Համբարձումյանի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։