Սննդի օբյեկտ այցելելիս ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի. ՀՀ պարետը ցանկ է հրապարակել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Սննդի օբյեկտ այցելելիս ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի. ՀՀ պարետը ցանկ է հրապարակել

f40569521bbb0b68fb68cfa0b50c4f34 - Սննդի օբյեկտ այցելելիս ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի. ՀՀ պարետը ցանկ է հրապարակել

Հրապարակվել է Հանրային սննդի օբյեկտներում COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոնների վերաբերյալ ՀՀ պարետի որոշումը:

 

Ըստ այդմ.

1. Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:
2. Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով այցելուներին:
3. Տարբեր սեղանների հաճախորդների միջև պետք է լինի առնվազն 1.5 մետր հեռավորություն:
4. Արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:
5. Արգելվում է նարգիլեի օգտագործումը: