Սնունդը թանկացել է - VNews

Սնունդը թանկացել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2018 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 1,7%-ով:

Սպառողական շուկայում գնաճն ընդհանուր առմամբ կազմել է 0,6%: Օգոստոսին թանկացել են ալկոհոլային խմիչքները, ծխախոտային արտադրատեսակները՝ 0,3%-ով:

էժանացել են հագուստն ու կոշիկը՝ 2,3%-ով, ծառայությունները՝0,1%-ով: