fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստամբուլում աղջիկը փրկել է 5-ամյա եղբոր կյանքը

Ստամբուլում աղջիկը փրկել է իր 5-ամյա եղբոր կյանքը բազմահարկ շենքի վերելակում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Համաձայն տարածված հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում: Երեք երեխաները խաղացել են դրսում, այնուհետև մտել վերելակ՝ շենքի վերևի հարկում գտնվող իրենց տուն բարձրանալու համար:

Բակում խաղալուց հետո 5-ամյա տղայի պարանոցին պարան է մնացել, որի ծայրը վերելակից դուրս է մնացել ավտոմատ դռները փակվելուց հետո: Երբ վերելակը շարժվել է, երեխան մնացել է կախված առաստաղի տակ, դռան արանքում մնացած պարանով:

Վերելակում գտնվող ավագ քույրը չի կորցրել իրեն, բռնել է տղային և կանգնեցրել վերելակը: Խցիկի կանգ առնելուց հետո աղջիկը միանգամից թուլացրել է եղբորը խեղդող պարանը: 7-ամյա քրոջ արագ գործողությունների շնորհիվ տղան ողջ է մնացել:

Հաղորդվում է, որ բոլոր երեխաները դուրս են եկել շոկից և իրենց լավ են զգում: