Ստեփանավանում ջրանջատում է լինելու - VNews

Ստեփանավանում ջրանջատում է լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 18-ի ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 19-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 3 բ/բ շենքի, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի, «Միլա» հյուրանոցի, Թելմանի փողոցի «Դավք-Գրիգ» առևտրի կենտրոնի, Բաղրամյան փողոցի 1-125 համարների և Ռուսթավելի փողոցի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

«Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: