fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Հայաստանի տարածքում, մարտի 7-ի ժամը 19:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):

Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մարտի 7-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 14:00-ից 20:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:

Մարտի 8-ին Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հավածի 54-րդ կմ-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 13:00-ից 19:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացվում է Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2018թ. հունիսի 30-ից առ մարտի 7-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական

աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: