Սուտ է, զրպարտություն. Գագիկ Միրիջանյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Սուտ է, զրպարտություն. Գագիկ Միրիջանյան

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց: Համաձայն դրա 2018թ. հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված  Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել  պաշտոնից և սեփականություն հետ գցել: Միրիջանյանն իրենով է արել Էջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը և այնտեղ մասնավոր կլինիկա բացել:

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին մարզպետը  կատարվածը որակեց որպես հերյուրանք:

«Անամոթ սուտ է, զրպարտություն: Ոչ մի կապ չունի իրականության հետ: Ես պահանջել եմ, որ հերքեն: Եթե ոչ, ապա համապատասխան օրինական միջոցների կդիմեմ՝ խնդիրը կլուծեմ դատական կարգով»,-ասաց նա:

Մեր թղթակցի դիտարկանը թե ինչու հենց հիմա տարածվեցին նման խոսակացություններ Միրիջանյանը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել, բայց կասկածներ ունեմ, թե ովքեր են անում: Նրանց «ականջները» նույնիսկ երևում են: Իմ տեսակով այնպիսին եմ, որ առանց լուրջ հիմքերի հայտարարություն չեմ անի, ուստի այժմ կլռեմ»: