fbpx

Սյունիքում քաղաքացին բենզասղոցով կտրել և գողացել է բերքատու ծառեր

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի մի բնակչից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ փետրվարի 25-ի կեսօրից մինչև մարտի 10-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղում վարձակալած, բաց տարածքի իր այգուց բենզասղոցով կտրել և գողացել են 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվար ամսվա ընթացքում և մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն և իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:

Ռաֆայել Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: