fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թաիլանդը կհատի կաուչուկաբեր ծառերը

Թաիլանդը, որն աշխարհում բնական կաուչուկի խոշորագույն արտահանողն Է, պլանավորում Է հինգ տարում մեկ երրորդով կրճատել դրա արտադրությունը՝ գների բարձրացում ապահովելու համար, որոնք 2016 թվականից ի վեր պահպանվում են ամենացածր նշագծերի վրա:

Թաիլանդի կառավարությունը պլանավորում Է հատել ամենահին ծառերի մի մասը եւ դրանք փոխարինել այլ մշակաբույսերով, հայտարարել Է երկրի գյուղատնտեսության եւ կոոպերատիվների նախարար Գրիսադա Բունրաքը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ խնդիր Է դրված բնական կաուչուկի տարեկան արտադրությունն ընթացիկ 4,5 միլիոն տոննայից նվազեցնել մինչեւ 3 միլիոն տոննա:

Վերջին ութ տարում բնական կաուչուկն Էժանացել Է ավելի քան կիսով չափ: Այժմ համաշխարհային տնտեսության աճի թուլացումը, անցյալ տարվա վերջին ամիսներին նավթի գների անկման հետ մեկտեղ, նոր սպառնալիքներ Է ստեղծում ինչպես բնական, այնպես Էլ սինթետիկ կաուչուկ արտադրող երկրների համար: Բնական կաուչուկ արտադրող երեք առաջատար երկներները՝ Թաիլանդը, Ինդոնեզիան եւ Մալայզիան, հունվարի 19 – 20-ը հանդիպում կանցկացնեն Բանգկոկում՝ քննարկելու արտահանման պլանավորվող կրճատումը եւ ճյուղի օժանդակման այլ միջոցառումներ: Մասնավորապես, քննարկվում Է արտադրանքի ավելի լայն օգտագործումը սեփական տնտեսությունում, այդ թվում՝ ճանապարհների կառուցման համար: Այժմ այդ երկրների կողմից արտադրվող կաուչուկի գրեթե 90 տոկոսը գնում Է արտահանման, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: