fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թբիլիսիի գլխավոր տոնածառը տեղափոխվում Է

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեի որոշմամբ Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն այս տարի կտեղադրվի ոչ թե Ռուսթավելիի պողոտայում, այլ Առաջին հանրապետության հրապարակում:

Քաղաքապետարանում վստահ են, որ այդ հրապարակը կդառնա ամանորյա տոնածառի տեղադրման ավանդական վայրը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը: Կալաձեն բոլոր ցանկացողներին հրավիրել Է դեկտեմբերի 22-ին գալ հրապարակ՝ տեսնելու, թե ինչպես են վառելու գլխավոր եղեւնու լույսերը: Դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 7-ը Առաջին հանրապետության հրապարակում գործելու Է «Ամանօրյա ավանը»: Այստեղ կանցկացվի տոնական մի քանի միջոցառում, այդ թվում՝ գալա-համերգ: