fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թբիլիսյան բարձրունքից Նիկոլ Փաշինյանի վրաստանյան հանդիպումների առաջին օրն՝ ամփոփ

  • 573

Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեց:

Այցի շրջանակներում վարչապետը հանդիպեց Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այցելեց Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն:

Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելության ներկա գտնվելն էր։

Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք և հանդիպումներն այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: