fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդն Իտալիայում այրել է 50 երեխա տեղափոխող ավտոբուսը

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե Միլանի մերձակայքում վարորդը ինչպես է 50 դպրոցականով լի ավտոբուս առևանգել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը նախ կապկպել է երեխաներից մի քանիսի, ապա այրել ավտոբուսը։

Իտալիայի ոստիկանության տվյալներով՝ բարեբախտաբար զոհեր չեն եղել․ երեխաները ոստիկանների օգնությամբ կարողացել են ավտոբուսի հետին պատուհաններից դուրս գալ։

Ոստիկանության տվյալներով՝ պատահարի հետևանքով 14 երեխա է ծխից թունավորվել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։