Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի․ խոսնակ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի․ խոսնակ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է լուրերը, թե Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վահան Հունանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ վստահեցրել է, որ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի։

«Քանի որ ֆեյքնյուզին մոտ կանգնած լրատվամիջոցները և իրենց ծափ տվող որոշ օգտատերեր, շարունակելով ապրել ֆանտազիաների աշխարհում, փորձում են իրենց համար ցանկալին իրականության տեղ ներկայացնել, ևս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հրաժարական չի տվել և նման մտադրություններ չունի»,- գրել է Հունանյանը:

Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին աշխատակից Գևորգ Աճեմյանը։