Թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի. Անահիտ Թարխանյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի. Անահիտ Թարխանյան

«Երևան քաղաքի բյուջեն տարեկան կազմում է 200-250 միլիոն դոլար, որը կազմվում է  բյուջետային հատկացումներից և արտաբյուջետային կուտակցումներից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Նրա խոսքով, արտաբյուջետային կուտակումները շատ թերի են, քիչ են հավաքվում։

«Ես ասացի 20 միլիոն դոլար։ Մեր տվյալներով, ընդհուպ մինչև 80 միլիոն լրացուցիչ գումար կարող ենք հավաքել արտաբյուջետային միջոցներից։ Ինվեստիցիոն ծրագրերի,  ցածր տոկոսով համամասնական վարկային ծրագրերի շնորհիվ Երևանը կարող է ստանալ լրացուցիչ գումարներ»,- ասաց Ա. Թարխանյանը։

Խոսելով թիմի մասին, նա նշեց, որ պետք է շեշտը դնել, թե ինչքանով պատրաստ է տվյալ մասնագետը կառավարելու և կազմակերպելու աշխատանքը, ինչքան լավ է պատկերացնում իր ոլորտը։

«Իհարկե, կարելի է ունենալ շատ ուժեղ թիմ, բայց թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի։ Չեմ կարծում, որ էֆեկտիվ կառավարում է, երբ որ ոչ պատրաստված տղամարդը գալիս և սկսում է կառավարել Երևան քաղաքը։ Դրա օրինակը մենք ունենք»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։

Նշենք, որ հենց ասուլիսով  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Երևանի հանրություն» դաշինքը մեկնարկեց իր քարոզարշավը։

 

Աղբյուր` Panorama.am