fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Տիեզերքն ինձ ինչ ուղարկում է, ես դա եմ ընդունում․ նոր ֆիլմ «ԴՈ»

«․․․Երաժշտություն, երաժշտություն, երաժշտություն․․․ երեք անգամ երաժշտություն, հետո` սիրում եմ ինքնաթիռ վարել․․․»– կրակն աչքերում, ժպիտը՝ շուրթին խոսեց Կիևում ապրող հայ երաժիշտը։

Չարենցավանում ծնված Արմեն Կոստանդյանը 5 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց երկրից։ Ռուսաստան, այնուհետև Ղազախստան․ երկար դեգերումներից հետո վերջնականապես հաստատվեցին Ուկրաինայում՝ Կիևում։

Սեղանի շուրջ նստած էին, երբ հոր ընկերը նրան նվիրեց իր պապի գործիքը՝ դուդուկ։ Երաժշտությունից անբաժան է մանկուց։ Բացի այն, որ նվագում է, նաև ստեղծագործում է։ Արմենի նվագն ավելի ազդեցիկ է դարձրել Եվրատեսիլ-2016-ը հաղթած Ջամալայի «1944» ստեղծագործությունը․ «Դուդուկի պարտիան իմն է»,- ասում է Արմենը համեստ ժպիտով։ «Ինձ այլ վիճակ հայտնի չէ, չեմ պատկերացնում ինձ այլ տեղ, այլ բնագավառում․․․ Ամենահաջող ելույթները եղել են Էրիկ Մարենտալի հետ, «Բոնի Էմ»-ի հետ համերգներ ենք տվել էստեղ՝ Կիևում։ «Օկեան Էլզի հետ վաղուց եմ գործակցում․․․»:

«Վա՜ր-վար արա՜, ակոս արա, եզո ջան․․․»,- հզոր ու մարմնին սարսուռ հաղորդող ձայնով սկսում է երգել Արմենը՝ փակելով աչքերն ու տեղափոխվելով այլ իրականություն։

Հանդիսատեսի սիրուն արժանանալու համար հատուկ ոչինչ չի անում։ Նա պարզապես նվիրում է իր ստեղծագործությունը, որի մեջ դնում է մեծ սեր և էներգիա։ «Այդ էներգիան ինձ հետ է վերադառնում։ Տիեզերքն ինձ ինչ ուղարկում է, ես դա եմ ընդունում։ Ես ինքս ոչինչ չեմ պահանջում և խնդրում»։

Թե ինչ է կատարվում Հայաստանում երաժիշտների ու ստեղծագործողների ոլորտում Արմենն իր կարծիքն ունի։ «Հրաշալի է, որ հարնային ԶԼՄ-ով մեծ տեղ ու նշանակություն են տալիս ազգայինին, երգ-երգոցին․․․ Ես տեսնում եմ, որ ունենք տաղանդավոր ու սկսնակ երաժիշտներ, որոնց գործերն ապշեցնում են»։

Արմեն Կոստանդյանի համոզմամբ վատ երաժշտություն չկա․ երաժշտություն բառը արդեն իսկ բարոյական բառ է, –«ուրիշ հարց է, որ թուրքական մշակույթը գալիս ու տեղավորվում է հայկական մշակույթի մեջ։ Եթե այլ ազգեր մշակույթ չունեն, ու ստիպված այլոց են կրկնօրինակում են, ես դա հասկանում եմ, որ երբ օտարը հայկական մշակույթ է մտնում ինձ համար դա զարմանալի է։ Ուրիշ բան, մենք մշակույթ չունենայինք, բայց մենք ունենք մշակույթ, մենք ունենք ցույց տալու բան․․․»։

Այն, ինչ անցալ տարի կատարվեց Հայաստանում, Կիևում ապրող ստեղծագործողին մեծ հույս ու հավատ է տալիս, որ բոլոր հայերը կհանդիպեն Հայաստանում։

Տաղանդավոր երաժշտին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել VNews.am-ի պատրաստած ֆիլմը․ «ԴՈ»