fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թմրամոլը դատապարտվել է համակենտրոնացման ճամբարի 100-ամյա վետերանին սպանելու համար

Բրիտանիայում թմրամոլը դատապարտվել է նացիստական համակենտրոնացման ճամբարից փրկվածին սպանելու համար՝ տեղեկացնում է SkyNews-ը։

Սպանված Սոֆիա Կազանը եղել է 100 տարեկան։ Թմրամոլի նպատակը եղել է գումարը, որն անհրաժեշտ է եղել թմրանյութի հերթական չափաբաժինը ձեռք բերելու համար։

Հարձակվողը Կազանին գետնին է գցել և խլել նրանից պայուսակը, ինչից հետո փախուստի է դիմել, բայց շուտով ձերբակալվել է։ Կնոջը օգնություն է ցուցաբերվել, սակայն 9 օր անց նա մահացել է թոքաբորբից։

Մարդասպանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։