fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թոշակները բարձրացվել են. ովքե՞ր կօգտվեն

2018թ. նոյեմբերի 29-ի ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կազմում են 25 500 դրամ:

Որոշումն Ամանորին  հաճելի անակնկալ դարձավ շատ քաղաքացիների, բայց ոչ բոլորի համար: 

Ովքեր և ինչպես օգտվեցին այս հնարավորությունից. այս հարցերի վերաբերյալ զրուցեցինք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Եթե թոշակառուն ստաժ չուներ նախկինում ստանում էր 16000 դրամ: Հիմա նվազագույն թոշակը  25 500 դրամն է: Այսինքն երբ մարդը ստաժ չունի նրա թոշակը կավելանա  9500 դրամով: Եթե, օրինակ, ինչ-որ մեկի թոշակը կազմում եմ 21000 կամ 23000 նրա թոշակն ավելացվելու է այնքանով, որ դարձյալ կազմի 25 500 դրամ: Այս ամենը պետք է հանրությանը ճիշտ ներկայացվի, քանի որ շատերին թվում է, թե բոլորի թոշական է ավելացվել է»,-պարզաբանեց մասնագետը:

Նկատեց նաև, որ նախկին Կառավարությունը նույնպես նման քննարկումններ արել է:

«Նշենք նաև, որ մեծ գումարներ չեն հատկացվել սրա համար: Մոտ 5-6մլրդ. դրամ է հատկացվել գաղափարը կյանքի կոչելու համար: Անշուշտ, ողջունելի է, որ նվազագույն պարենային զամբյուղի չափով կստանան թոշակ: Բայց մեր խնդիրն այն է, որ թոշակառուները նվազագույն սպառողական զամբյուղից բարձր ստանան»,-ասաց նա:

Նշված գումարներն ավելացնելու համար պետությունը պետք է բյուջե լրացուցիչ մուտքեր ունենա: Այս առումով մասնագետը նկատեց. «Տարբեր աղբյուրներից կարող է այդ գումարը գոյանալ: Բայց 2019թ.-ին ավելի քիչ հարկեր կգանձվեն: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելի ցածր կլինի քան 2018թ.-ին»: