Թրամփը դարձյալ վիրավորել է Ջո Բայդենին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թրամփը դարձյալ վիրավորել է Ջո Բայդենին

01 1034 - Թրամփը դարձյալ վիրավորել է Ջո Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի մասին ասված խոսքերին՝ հաղորդում է Bloomberg- ը:

«Կիմ Չեն Ընն ասել է, որ Ջո Բայդենը ցածր IQ ունեցող անձնավորություն է․ կարծում եմ՝ ես համաձայն եմնրա հետ»,- ասել է Թրամփը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամլոս ասուլիսում։

Հյուսիսային Կորեայի KCNA պետական պաշտոնական լրատվական գործակալությունը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Բայդենը, որ ԱՄՆ 2020թ․ նախագահական ընտրություններում շուրջ երկու տասնյակից ավելի իր համակուսակից թեկնածուներից առաջատարն է, «ցածր IQ ունեցող հիմար է և տարրական մարդկայնությունից զուրկ մեկը»։