fbpx

Ցուցարար-ոստիկան բախումներ Բարսելոնայում. 60-ից ավելի տուժած կա

Բարսելոնայում Իսպանիայի կառավարութան դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Արդյունքում ավելի քան 60 մարդ վնասվածքներ է ստացել:

Բարսելոնայում բողոքի ցույցի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Մի շարք շրջաններում երթի մասնակիցները գրոհել են ոստիկաններին, քարեր նետել նրանց ուղղությամբ, մետաղյա իրեր, շշեր, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

62 տուժածից 35-ը ոստիկանության աշխատակից է: 13 ցուցարար բերման է ենթարկվել:

Կատալոնացիների դժգոհությունն է առաջացրել Իսպանիայի կառավարության արտագնա նիստը Բարսելոնայում: Ըստ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի մտահղացման, այդ քայլը պետք է նշանավորեր առճակատման թուլացումը Կատալոնիայի անկախության հարցում դիմակայության մեջ»,-հայտարարել է Իսպանիայի կառավարության մամուլի քարտուղար Իսաբել Սելան նիստի ավարտին:

Սակայն, անկախացման կողմնակիցները կենտրոնական իշխանությունների այդ գործողություններն ընկալել են որպես սադրանք: