fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թու-թու, ես մի քիչ հաջողակ եմ․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը  կանանց տոնի մասին և ոչ միայն․

1․Իմ տեսակետը մարտի 8-ի և ապրիլի 7-ի մասին հեղափոխականորեն տարբերվում է հանրային տեսակետից, մարտի 8-ը համարում եմ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր։

2․Մարտի 8-ը ես կհռչակեի ոչ թե կանանց տոն, այլ կանանց հանդեպ խտրականության օր։

3․Կանայք պետք է կարողանան երեք Չ հաղթահարել՝ չվախենալ, չնախանձել և չափսոսալ։

4․Պետք է կարողանալ չքչփորել անցյալը ։

5․ Եթե ինձ հարցնեն դուք երջանի՞կ եք, ես առանց երկու րոպե մտածելու կպատասխանեմ` այո։

6․Ես կարողացել եմ իմ մեջ հաղթահարել այդ երեք Չ-երը։

7․ Ես անցյալից վերցնում եմ միայն լավ հիշողությունները։

8․Եթե դու քո մեջ պահում ես վատ էներգիան, դա քեզ հիվանդացնում է։

9․ Չարությունը հոգու հաշմանդամություն է։

10․Եթե անգամ երազանքը թվում է անհնարին, դու պետք է անես անհնարինը։