fbpx

Թուրքիան համալրում է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները

Թուրքիան Սիրիայում նոր գործողություններ սկսելու վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո սկսել է համալրել և ամրապնդել Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ զրահամեքենաներն ու ռազմական տեխնիկան հասել են թուրք-սիրիական սահմանի Գազիանթեպ նահանգ, որտեղից էլ տեղաշարժվելու են դեպի Հաթայի նահանգ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն, և «ամեն րոպե» կարող են սկսել այդ գործողությունները: