Թուրքիայում աճում է կորոնավիրուսի զոհերի թիվը - VNews

Թուրքիայում աճում է կորոնավիրուսի զոհերի թիվը

Թուրքիայում ապրիլի 16-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 125 մարդ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 40, 427 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4,801 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 125 դեպք, ապաքինվել է 1,415 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ ապաքինվել է 7,089 մարդ․ 1,854 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 74.193 հաստատված դեպք և մահվան 1․643 դեպք։