«Թոռնիկս դրսում բազմոցին նստած վիրավորվեց»․ Տավուշի սահմաններում դրությունը միշտ է արտակարգ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

«Թոռնիկս դրսում բազմոցին նստած վիրավորվեց»․ Տավուշի սահմաններում դրությունը միշտ է արտակարգ

Մարտ ամսվա վերջին հակառակորդի գնդակոծությունից տուժեցին ոչ միայն սահմանապահները այլև խաղաղ բնակիչները։ Տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք  ստացավ նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին:

«Երեխան դրսում նստած էր, չէինք սպասում որ նման բան կլինի, մեկ էլ ձայն տվեց , ասելով թե ինչ որ բան է ծակել կուրծքը, նայեցինք տեսանք արյուն է , հասկացանք ինչ է եղել և երեխային շտապ տեղափոխեցինք Նոյեմբերյանի ԲԿ, այնուհետև Երևան։ Փառք Աստծո կենսական օրգանները չէին վնասվել»VNews-ի հետ զրույցում պատմում է վիրավորված երեխայի պապիկը։

Ոսկեվանի բնակիչներն ասում են, որ ոչ մի կերպ պաշտպանված չեն զգում իրենց և նման բան կարելի է սպասել ցանկացած պահի։

Հարակից Կոթի և Բաղանիս գյուղերում ևս, հնչած կրակոցները անվնաս չեն անցել, ինչպես արդեն մեկ անգամ նշել էինք մեր հոդվածներից մեկում, վնասվել էր Կոթի գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը, Բաղանս գյուղում այս անգամ կենսական վնասներ չեն եղել։

Ինչպես նշում է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը այս պահին հարաբերական խաղաղ է։ Իրավիճակից ելնելով չկարողացանք զրուցել համայնքի ավելի շատ բնակինչերի հետ, քանի որ երկրում հայտարարված արտակարգ դրությանը փաստորեն չափազանց հարգանքով են վերաբերվում Տավուշի բնակիչները։ Նշենք նաև, որ Բաղանիսի երիտասարդները իրենց ուսերին են վերցրել տարեց թոշակառուներին այս օրերին օգնելու նախաձեռնությունը։

Առավել մանրամասն՝ տեսանյությում