fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուղևորուհին փակված է մնացել ինքնաթիռի զուգարանում

United Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել Դենվերում՝ զուգարանում փակված մնացած ուղևորուհու պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել Airbus A320 ինքնաթիռում, որը Վաշինգտոնից Սան-Ֆրանցիսկո էր ուղևորվում: Ներկայերից մեկի՝ Twitter-ում հրապարակած տեսանյութում ուղևորներն ու անձնակազմի անդամները հետևում են, թե ինչպես է մեխանիկը փորձում կոտրել զուգարանի դուռը, որպեսզի ազատի աղջկան:

Մեկ ժամ անց կնոջը հաջողվել է դուրս բերել զուգարանից, մյուս ուղևորները նրան ծափերով են դիմավորել:

Ուղևորները ստիպված են եղել Սան-Ֆրանցիսկո հասնել պահուստային ինքնաթիռով: