Ուկրաինական ինքնաթիռի կործանման գործում անհասկանալի պահեր կան. Խամենեի - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուկրաինական ինքնաթիռի կործանման գործում անհասկանալի պահեր կան. Խամենեի

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հունվարի 17-ին:

«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր է հետաքննել, եւ անհրաժեշտ է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,- ասել է նա:

Խամենեիի ելույթը հեռարձակել է պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ իրանցիների եւ այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ է:

«Ինքնաթիռի աղետը մի իրադարձություն էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,- նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարը: