fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարն իրեն առաջարկում է ՌԴ-ում գտնվող նավաստիների փոխարեն

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն հայտարարել է, որ ինքը պատրաստ է գնալ ռուսական բանտ, եթե Ռուսաստանը ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին, որոնք ձերբակալվել են Կերչի նեղուցի միջադեպից հետո: Այս մասին, ինչպես հայտնում է gazeta-ն, նա ասել է գերմանական Bild թերթի հետ զրույցում:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարը շեշտել է, որ իր «սիրտը չի դիմանում», երբ նա տեսնում է ձերբակալված նավաստիներին: Վորոնչենկոն նաև ավելացրել է, որ ռուսական կողմը նավաստիներին «անօրինական» է պահում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է բանտարկյալների փոխանակում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավատորմի 3 նավեր հատել էին, ինչպես ռուսական կողմն է ասել, իր պետության տարածքի ջրերը, որի հետևանքով ՌԴ-ն առգրավել է նավերն ու 24 նավաստիներին ձերբակալել։ Կալանավարված 24 ուկրաինացի նավաստիներին ներկայացվել է ռուսական սահմանի ապօրինի հատման մեղադրանք, ըստ որի նրանց սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում։