Ուկրաինայից Հայաստան է վերադարձել 119 ՀՀ քաղաքացի - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուկրաինայից Հայաստան է վերադարձել 119 ՀՀ քաղաքացի

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 119 քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 ուկրաինացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանցում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Ապրիլի 28-ին Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթով ընդհանուր առմամբ Հայաստան է վերադարձել 144 հոգի։ Չվերթը տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ֆինանսավորմամբ: Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։

Երևանից Կիև է մեկնել Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի։

Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր: Մարտի 14-ից սկսած մոտ 23 հազար քաղաքացի է աշխարհի տարբեր երկրներից վերադարձել Հայաստան։