fbpx

Ուկրաինայում չկայացած դեբատի «ոդիսականը»․ VNews.am-ը Կիևից

Ուկրաինան վճռական շաբաթ է ապրում, կիրակի երկիրը նախագահ կընտրի։ Բայց մինչ այդ թեկնածուներին դեմ դիմաց անելու, ուժեղին որոշելու փորձեր են անում․․․

Կբանավիճե՞ն, թե ոչ․ Ուկրաինայի գլխավոր հարցն է:

Ապրիլի 14-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում Պետրո Պորշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի համար նախանշված ժամից րոպեներ անց էլ պատվո հարթակները դեռևս դատարկ են եղել։ VNews.am-ի նկարահանող խումբը հենց տեղում՝ Կիևի Օլիմպիական մարզասրահում է հետևել իրադարձությունների զարգացմանը։

Ի վերջո, 12 րոպե ուշացումով բանավեճի ամբիոնին է մոտեցել Ուկրաինայի գործող նախագահը՝ Պետրո Պորոշենկոն։ Վոլոդեմիր Զելինսկին այդպես էլ չի եկել։

Ավելի ուշ բանավեճի մոդերատորը որոշել է այսպես կոչված միայնակ բանավեճի ֆորմատը։ Հարցերը ներկայացած թեկնածուին տվեցին հավաքված լրագրողները, իսկ առաջին հարցը տալու հնարավորությունն ընձեռնվեց հենց VNews.am-ի թղթակցին։

Մանրամասները տեսանյութում․