fbpx

Ուկրաինայում ձյունը՝ տրանսպորտային կոլապսի պատճառ

Դեկտեմբերի 25-ին սկսված ձնատեղումներն ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարությունների են հանգեցրել Ուկրաինայի հինգ մարզերում, փրկարարներն օգնում են քարշակել լռված փոխադրամիջոցները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում:

«Վատ եղանակի պատճառով փրկարարներն օգնել են քարշակել 650 փոխադրամիջոց, որոնցում եղել Է շուրջ հազար 500 մարդ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Փրկարարների տվյալներով՝ երթեւեկությունն առանձնապես դժվարացած Է Պոլտավայի մարզում: 20 կիլոմետր երկարությամբ խցանում Է առաջացել Պոլտավայի մարզի Կիեւ – Խարկով – Դովժանսկի Մ-03-ի հատվածներից մեկում:

Ձյան տեղումների պատճառով ճանապարհներին ավելացել Է վթարների քանակը: Ոստիկանության տվյալներով՝ վերջին մեկ օրում միայն Կիեւում ավելի քան 100 ճանապարհատրանսպորտային պատահար Է տեղի ունեցել: Բարդ եղանակային պայմանները նաեւ շուրջ 500 բնակավայրերի Էլեկտրամատակարարման անջատման պատճառ են դարձել տասը մարզերում՝ Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Խարկովի, Չերկասիի, Սումիի, Դոնեցկի, Չեռնիգովի եւ Նիկոլաեւի մարզերում: Ուկրանիայի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տվյալներով՝ մինչեւ շաբաթվա վերջն Ուկրաինայի տարածքի մեծ մասում սպասվում են ձնահողմեր, քամու սաստիկ պոռթկումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: