fbpx

Ուրցաձորն ու Մալիշկան լուռ սպասում են ամսի 17-ին

Փետրվարի 17-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ են։

Նշված համայնքերի մի քանի ղեկավարներ հրաժարականից հետո ինքնաառաջադրվել են:

VNews.am-ը փորձեց հասկանալ թե ի՞նչ իրավիճակ է տիրում տևական ժամանակ ժողովրդի անհնազանդության պատճառով ուշադրության կենտրոնում գտնվող  Մալիշկա և Ուրցաձոր համայնքներում։

Մալիշկայի համայնքապետ Գալուստ Դովլաթյանը VNews.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջադրավծ է երկու թեկնածու, որոնցից մեկը համայնքի նախկին ղեկավարն է, ով հեղափոխոթյունից հետո հրաժարական էր ներկայացրել․

«Ընդհանուր առմամբ նորմալ իրավիճակ է, գյուղացի ենք մեկը մյուսի հետ լավ նք։ Երկու թեկնածու է առաջադրվել, երկուսն էլ անկուսակցական։ Լարվածություն չկա, ժողովուրդը լավ էլ հասկանում է ինչ վիճակ է, համայնքային ընտրություն է»։

VNews.am-ը զրուցեց նաև Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը․

Անդրադառնալով տարածված խոսակցություններին ՝ թե  ժողովուրդը մի քանի թիմի է բաժանվել, և  յուրաքանչյուրը սատարում է իր թեկնածուին, կա՞ արդյոք նման բան, Ռաֆիկ Անդրեասյանն ասաց․

«Ես կարծում եմ , որ նախընտրական նորմալ իրավիճակ է, ես այդպես չէի բնությագրի, այստեղ էլի է տեղի ունեցել ընտրություններ, բայց բնականոն ձևով է ընթացել, ու ոչ մի միջադեպ չի արձանագրվել։ Եթե որևէ մեկը այդպես է բնությագրում, ապա չարաչար սխալվում է»։

Հարցին՝ թե գյուղում տիրող նախկին լարվածությունը հաղթահարվե՞լ է արդյոք թե՞ ոչ, Անդրեասյանն ասաց․

«Կարող եմ ասել, որ այո, հաղթահարվել է։ Ժողովուրդը տրամադրված է որ ամսի 17-ին գան իրենց ընտրությունը կատարելու»։

Համայնքապետի թեկնածու Ռաֆիկ Անդրեասյանը հավաստիացրեց, որ իրենց գյուղում համայնքի ղեկավարի բոլոր ընտրությունները եղել են մաքուր և թափանցիկ։