fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուզում են գաղտնալսեն, ինչ ուզում են գտնեն. Տղե՜րք, չի ստացվելու ձեր մոտ․ Ալեն Սիմոնյան

  • 69

«Այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուսրների, որ գնում են պետության համար նախատեսված բավականին թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Եվ այն, որ դատավորների նկատմամբ ճնշում չկա, այս ձայնագրությունը ախպացուցում է դա»,- այս մասին ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Պատգամավորի պնդմամբ այս ձայնագրությունը քայլ էր «Մարտի 1»-ի  և այլ դեպքերի քննությունը կանգնեցնելու համար:

«Ինչի են պատրաստ պոտենցիալ հանցագործները, որպեսզի կանխեն այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում և ես վստահեցնում եմ՝ սա շարունակելու է տեղի ունենալ օրենքի սահմաններում: Դուք հասկանում եք, որ հրաման ա եղել կրակել Երևան քաղաքի շենքերի պատուհանների վրա: Հրաման է եղել սպանել ոստիկան, որպեսզի այն բանը, որ հայտարարվել է արտակարգ իրավիճակ արդարացվի: Մենք հասկանո՞ւմ ենք ինչի մասին ենք խոսում»,- ասել է պատգամավորը և վստահեցրել, որ իրավապահ մարմիններին կանգնեցնել չի ստացվի:

«Ուզում են գաղտնալսեն, ինչ ուզում են գտնեն: Տղե՜րք, չի ստացվելու ձեր մոտ»,- ասել է Ալեն Սիմոնյանը: