fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարչապետն այցելել է ինքնահրկիզված քաղաքացուն

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն»,- այս մասին վարչապետ Փաշինյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ինքնահրկիզում իրականացրած անձը 50-55 տարեկան տղամարդ է: Անցորդները նկատել են նրա գործողությունները, կրակը հանգցրել են, սակայն նա դեմքի և մարմնի այրվածքներ է ստացել: