fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարդաքար գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հունիսի 3-ին՝ ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, ջերմահարվել՝ 80 քմ և բակում՝ պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր: