«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ձևավորվել է մշակութային ինքնագործ միավորում - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ձևավորվել է մշակութային ինքնագործ միավորում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների առաջարկով, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանի որոշմամբ կազմավորվեց մշակութային ինքնագործ միավորում, որի անդամները հիմնականում զբաղվում են նկարչությամբ, քանդակագործությամբ և յուրահատուկ ոճի այլ աշխատանքներ ստեղծելով:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նախաձեռնության առաջնային նպատակն է բացահայտել և զարգացնել ստեղծագործական ձիրք ունեցող դատապարտյալների ունակություններն ու հմտությունները, արվեստի տարատեսակ միջոցներով առավել հաղորդակից դարձնել գեղեցիկին և այդ գեղեցիկի միջոցով հնարավորություն տալ նրանց ինքնարտահայտվելու։

Նախատեսված է հետագայում կազմակերպել նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ինքնագործ միավորման անդամների աշխատանքները: