fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: