fbpx

Վենեսուելայում Գերմանիայի դեսպանը ոչ ցանկալի անձ է հայտարարվել

Վենեսուելայի կառավարությունը Գերմանիայի դեսպան Դանիել Մարտին Կրիեներային երկրում ոչ ցանկալի անձ է հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ից հայտնել են, որ դիվանագետը պետք է երկրից հեռանա 48 ժամվա ընթացքում՝ կապված «երկրի ներքին գործերին խառնվելու փաստի հետ, ինչը համարվում է դիվանագիտական հարաբերությունների նորմի խախտում»:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ դեսպանը կապված է եղել երկրի ընդդիմության հետ: Միաժամանակ ընդգծվել է, որ Կարակասը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպայի բոլոր երկրների հետ, սակայն այդ երկրները պետք է ոչ թե խանգարեն, այլ նպաստեն Վենեսուելայում իրադրության կարգավորմանը: