Ոսկեվանը մշտապես հակառակորդի դիտակետում է․ Լուսանկարներ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ոսկեվանը մշտապես հակառակորդի դիտակետում է․ Լուսանկարներ

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքը մշտապես գտնվելով հակառակորդի դիտակետում պարբերաբար ենթարկվել է թշնամու գնդակոծություններին։ VNews.am-ը զրուցել է Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանի հետ, հասկանալու համար թե ի՞նչ իրավիճակ է այնտեղ տիրում։

VNews.am-ի հետ զրույցում Վլադիմի Ղազինյանն ասաց, որ գյուղը երբեք չի կորցնում զգոնությունը․

« Թեպետ արդեն մի քանի ամիս է խաղաղ է, առանձնապես կրակոցներ չի հնչել, բայց գյուղը մշտապես գտնվել է հակառակորդի կրակահերթի տակ։ Մեր ժողովուրդը երբեք չի կորցնում զգոնությունը»։

Ոսկեվան համայնքից երևում է հակառակորդի դիրքերը, Վլադիմիր Ղազինյանը մեզ ներկայացրեց լուսանկարներ , որտեղ երևում է,  թե ժամանակին  թշնամու գնդակից ինչպիսի վնասներ են կրել գյուղացիները։

Վնասվել են դարպասներ, տների պատուհաններ , տանիքիներ և այլն, պետք է նշել, որ այդ գնդակները կարող էին լինել ճակատագրական․