fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ոստիկանությունն Արփինե Հովհաննիսյանին հրավիրել է բացատրություն տալու

Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն: Այս մասին նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Արփինե Հովհաննիսյանը համացանցում հայտնել էր, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել: Այս պահին նա հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու»,- հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: