fbpx

Վրաստանի վարչապետը բացահայտել Է երկրի գլխավոր թշնամուն

 

Աղքատության եւ գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն Է: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ամփոփելով 2018 թվականի արդյունքները:

Բախտաձեն առաջին անգամ Է տարվա արդյունքներն ամփոփում վարչապետի կարգավիճակում: Վրաստանի ֆինանսների նախկին նախարարը կառավարությունը գլխավորել Է 2018 թվականի հունիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Գեորգի Կվիրիկաշվիլիին: «Մենք իրական փոփոխություններ ենք սկսել 2012 թվականից, եւ իմ բոլոր նախորդները (նախկին վարչապետները- խմբ.) հնարավոր ամեն ինչ արել են առավելագույն արագ տեմպերով կրճատելու աղքատությունը՝ ամենաբարդ խնդիրը, որը ծառացած Է մեր երկրի առջեւ: Մենք կարեւոր արդյունքներ ունենք այդ առումով: Մենք կարողացանք ու աղքատությունը կրճատեցինք մոտավորապես 10 տոկոսով»,-հայտարարել Է Բախտաձեն: Սակայն դա, վարչապետի խոսքով, բավարար չԷ: Աղքատությունը, տարածքային ամբողջականության խնդրի հետ մեկտեղ, Վրաստանի գլխավոր մարտահրավերներն են, ընդգծել Է Բախտաձեն: «Աղքատությունը Վրաստանի թշնամին Է, մենք այն պետք Է հաղթահարենք համատեղ ջանքերով: Կենսականորեն կարեւոր Է, որ մենք առավելագույնս համախմբենք ջանքերը այդ մարտահրավերը հաղթահարելու համար»,-ասել Է Բախտաձեն:

Վրաստանի առողջապահության նախարարության Սոցիալական սպասարկման գործակալության տվյալներով՝ Վրաստանի ավելի քան 434,5 հազար քաղաքացիներ սոցիալապես պաշտպանված չեն, ինչը կազմում Է Վրաստանի ամբողջ բնակչույթան գրեթե 12 տոկոսը: Վրաստանում սոցիալապես չպաշտպանվածի կարգավիճակը տրվում Է լրացված ընտանեկան հայտարարագրի հիման վրա՝ միավորների քանակի հաշվման արդյունքներով: Որքան քիչ միավորներ Է նա ստանում, այնքան ավելի աղքատ Է համարվում, հաղորդել Է Sputnik-ը: