Վրաստանը արագացնում է սահմանափակումները հանելու փուլային գործընթացը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Վրաստանը արագացնում է սահմանափակումները հանելու փուլային գործընթացը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իշխանությունները որոշել են արագացնել սահմանափակումները հանելու փուլային գործընթացը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 1-ից բացվելու են որոշ խանութներ ու ռեստորաններ:

«Մայիսի 29-ից կաշխատի բոլոր տիպի քաղաքային տրանսպորտը, սակայն դա կուղեկցվի պարտադիր կանոններով՝ դիմակ կրելով: Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից, կսկսեն աշխատել բոլոր տիպի բաց խանութները, այդ թվում՝ առևտրի կետերը, փակ և բաց շուկաները, ռեստորանները, որոնք ունեն բաց հատվածներ»,-նշել է Գախարիան:

Նա ընդգծել է, որ պաշտպանիչ դիմակներ կրելը և հիգիենայի կանոններ պահելը մնում են պարտադիր պայմաններ:

Վրաստանում սահմանափակումները սկսել են հանել ապրիլի վերջից: Սահմանափակումները հանելը նախատեսված էր մի քանի փուլով, սակայն, համաճարակային բարենպաստ իրավիճակով պայմանավորված, մի մասը հանվում են ավելի շուտ, քան նախատեսված էր: