fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

WCIT-ին, «Masterblock» շվեյացարիական ժամացույցները և «Արալեզ» բրենդին Softconstruct-ի տաղավարում

Հոկտեմբերի 6-9-ը կայացավ WCIT միջազգային կոնֆերանսը։ Միջոցառմանը Softconstruct-ի տաղավարում հիմնական նախագծերից զատ, այցելուների ուշադրությունը գրավեցին հատուկ ցուցահարթակները։

Ձախ կողմում Արալեզ բրենդին է։ Հիմնական արտադրանքը մրգօղիներ են։ Արդեն իսկ պատրաստվում է ինը տարբեր մրգից ստացվող բրենդի։ Ընկերության արտադրանքի տեսականու մի մասը հնեցվում է կաղնու տակառների մեջ։

Softconstruct-ի տաղավարից աջ ներկայացված է Ժնևից ժամանած գործարարների ցուցահարթակը` Masterblock ժամացույցներ։ Երեք ընկերներով հիմնել են «Կրիպտոլեքս» ընկերությունը և ստեղծել առաջին շվեյցարիական մեխանիկական ժամացույցը, որը 100 տոկոսով վավերացրել են Բլոկչեյնի վրա։ Ժամացույցի յուրաքանչյուր մասնիկ վավերացված է Բլոկչեյնով։ Այլ կերպ ասած գործարարները ստեղծել են ժամացույցի ԴՆԹ-ն։

Այս տեխնոլոգիայնով ստեղծված ժամացույցը հատուկ հավելվածով սկան անելով կարելի է տեսնել դրա ստեղծման ամբողջական պատմությունը։ Բլոկչեյնով վավերացված ժամացույցները անհնար է կեղծել կամ կրկնօրինակել։

Ժնևից ժամանած հայ գործընկերներին Հայաստանում առկա տնտեսական ներուժը ոգևորել է։ Հաջորդ քայլով կբացեն փոքրիկ բուտիկ Հանրապետության հրապարակի մոտակայքում, որտեղ կներկայացնեն մնացած աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում․