fbpx

Եկե՛ք ԱԺ ժողովի նիստն անցկացնենք Գյումրիում․ ԲՀԿ պատգամավոր

Առաջարկում եմ Ազգային ժողովի նիստն անցկացնել Գյումրիում: Այս մասին մարտի 26-ին Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ առիթով նա նույնիսկ հարմար ասացվածք է հիշել.  «Եթե լեռը չի գնում Մուհամմեդի մոտ, ապա Մուհամմեդն է  գնում  լեռան մոտ: Մենք կփորձենք հաղթահարել խոչընդոտը և խնդիրները քննարկել քաղաքացիների հետ անմիջական շփման միջոցով: Մենք պետք է լսենք այն խնդիրները, որոնք հնարավորություն կտան սկսել նոր օրենսդրական նախաձեռնությունների ներկայացումը», – ասաց Բագրատյանը:

Այս նախաձեռնությունը, ինչպես նշեց պատգամավորը, օգտակար կլինի այն դեպքերում, երբ կառավարությունը չի հասցնում ներկայացնել նախաձեռնությունները, իսկ խորհրդարանը  ցանկանություն չի հայտնում դա ինքնուրույն անել:

Նա նաեւ նշեց, որ դա լավ միջոց է երկրի մշակութային կյանքին ծանոթանալու եւ բնակչության հետ կապ հաստատելու համար: «Մենք ունենք ընդամենը տասը մարզ, և կարող ենք տասը արտագնա նիստեր անցկացնել: Ժողովուրդն անընդհատ բողոքում է, որ իրեն հիշում են միայն ընտրությունների ժամանակ: Ամեն դեպքում տասը անգամ կարող ենք հերքել դա», – կատակեց նա: