fbpx

Երեք փոխվարչապետը շռայլություն է․ առաջինը կկրճատվի․ Աղաջանյան

«Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճանտման հարցը քննարկման փուլում է, նաև քննարկվում է 3-ի փոխարեն 2 փախվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքը ընդհանրապես չունենալու տարբերակը», – այս մասին Ազատության հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով շեշտը դրվելու ոչ թե կրճատման, այլ օպտիմալացման վրա, չնայած, որ այդ գործընթացը ենթադրում է նաև կրճատումներ: Աղաջանյանը նշում է, որ օպտիմալացման գործընթացի գլխավոր պատճառը հաստիքներում գործառույթների կրկնության բացառումն է:

«Այս գործընթացի արդյունքում մենք բացի ֆինանասական խնայողություններից, կունենանք նաև գործընթացների և պրոցեսների ակտիվացում: Կան կարծիքներ, որ երեք փոխվարչպաետը շռայլություն է մեր պետական համակարգի համար: Երբ մեր քաղաքական թիմը հետհեղափոխական շրջանում ստանձնեց իշխանությունը, մենք ականատես եղանք բազմաթիվ շռայլությունների, որը ինչպես մեր նախընտրական խոստումներով բարձրաձայնել ենք պատրաստվում ենք հրաժարվել և ընդհանուր պետական համակագը բերել առավելագույն արդյունավետ տեսքի»,- նշել է Աղաջանյանը:

Անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հաստիքի կրճատմանն ու նրա Ազգային ժողով տեղափոխմանը, Աղաջանյանը նշեց, որ հարցը քննարկման փուլում է, դեռևս որոշում կամ նախագիծ չկա: