Երևան-Մոսկվա թռիչքն իրականացվեց 10 ժամ անց - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևան-Մոսկվա թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

638f158b31bb82696341f61518d8e91b - Երևան-Մոսկվա թռիչքն իրականացվեց 10 ժամ անց

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը թռիչքն իրականացրել է ժամը 17:00-ին. այն պլանավորված էր օգոստոսի 12-ին առավոտյան՝ 07.05-ին:

Չվերթը չի իրականացել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով: