fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանի կենտրոնում 10 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

  • 109

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի  գազաֆիկացման  եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազմատակարարման ցանցում վերանորոգման  աշխատանքներ կատարելու նպատակով  մայիսի 22-ին  ժամը 9:00-ից  մինչեւ ժամը 19:00-ն  դադարեցվելու  է  Երեւան Կենտրոն վարչական շրջանի Դեղատան, Մ.Խորենացի, Ագաթանգեղոսի, Տ.Մեծի, Սեւանի փողոցներով պարփակված թաղամասերի  գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում: